Մանկավարժական ճամբար

օր 3_րդ

Այսօր այցելեցինք կարի արտադրամաս ։ Գովելի է այստեղ ազգային զարդանախշերի ,հայ թագուհիների հանդերձանքի տարրերի օգտագործումը հագուստի մոդելավորման գործում։

Տպավորիչ էր սարքաշինության նորարարական կենտրոնը ,որտեղ բնագիտական առարկաներից տարբեր նախագծեր են իրականացվում, պատրաստում լաբորատոր սարքեր։

Գինեգործության արտադրամաս_մառանում Արենը հպարտությամբ ներկայացրեց գինու և կոնյակի արտադրության տեխնոլոգիական փուլերը , օգտագործվող գործիքները, պատմեց այս ոլորտում ունեցած հաջողությունների մասին։

Հաճելի էր շրջայցը բույսերի լաբորատորիայում ։ Շատ ջերմ մթնոլորտ էր այդտեղ տիրում ընկեր Շողերի շնորհիվ ։ Վերջին այցելությունից հետո շատ փոփոխություններ նկատեցի կրթահամալիրում։ Եղանք ջերմոցում, հյուրատանը ,ուր ջերմ ընդունելության էինք արժանացել տարիներ առաջ տեխնոճամբարի շրջանակներում։

Ծանոթացանք կրթահամալիրում փայտամշակման ֆրեզերային հաստոցի , փորձարարական կենտրոնի ծրագրավորված սարքերի աշխատանքներին։

Այնուհետև գրադարանում տեղի ունեցավ հանդիպում տիկին Մարիետայի հետ։ Նա մեզ նախորդ օրը հանձնարարել էր ուսումնասիրել հոդվածներ և գրավոր արտահայտվել ։

Բոլոր աշխատանքները համակարգում էր հրաշք Անահիտ Կիրակոսյանը։


Комментарии

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы